2019 – 2020 ուսումնական տարվա հետ միասին Հեշտիայի Վիկտոր Հովսեփյանի անվան թիվ 1 հանրային դպրոցում բացվեց նոր եւ հարմարավետ գրադարան:
Նախքինում դպրոցը ունեցել է գրադարան, բայց այն եղել է ոչ բարեկարգ վիճակում:
Տնօրեն Նանե Հովսեփյանի խոսքով՝ գրադարանի վարիչը եղել է ուսուցիչ եւ վերջին տարիների գրադարանավար Սերգեյ Մարկոսյանը: Նրա մահից հետո փորձեցինք վերականգնել գրադարանը՝ վառ պահելով Մարկոսյանի հիշատակը:
Գրադարանը վերանորոգվեց Նանե Հովսեփյանի ջանքերով եւ ֆինանսավորմամբ, ինչպես նաև մանկավարժական կոլեկտիվի եւ Սերգեյ Մարկոսյանի ընտանիքի համագործակցությամբ:
Գրադարանից կարող են օգտվել բոլոր այն անձինք ովքեր առնչություն ունեն դպրոցի հետ:
Գրադարանում կարելի է գտնել դեռեւս գեղարվեստական եւ դպրոցական դասագրքեր:
Հովսեփյանը նշեց, որ սա նույնպես հիմնախնդիր է հանդիսանում, որովհետեւ հիմա երիտասարդությունը շատ քիչ է ընթերցում, իսկ նոր գրադարանը հուսով եմ ավելի կավելացնի ընթերցողների թվաքանակը: Այն ինչ տալիս է գիրքը անփոխարինելի է նույնիսկ ժամանակակից տեխնոլոգիաների դեպքում:
Մանրամասները՝ ռեպորտաժում.