“Օգնություն գյուղին՛՛ ծրագրով նախատեսված աշխատանքները ավարտին են հասցվել Օրոջալար գյուղում

“Օգնություն գյուղին՛՛ ծրագրով նախատեսված աշխատանքները ավարտին են հասցվել Օրոջալար գյուղում

“Օգնություն գյուղին՛՛ ծրագրով նախատեսված աշխատանքները ավարտին են հասցվել Օրոջալար գյուղում: Ծրագրով նախատեսված էր գիշերային լուսավորության անցկացում և դպրոցի հարակից տարածքի ցանկապատում:

Այդ աշխատանքների համար հատկացվել էր 16 հազար լարի, որից 6 000 լարին նախատեսվել էր ցանկապատման աշխատանքների իրականացման համար, իսկ 10 հազար լարին՝ գիշերային լուավորության աշխատանքների համար:

Գիշերային լուսավորություն անցկացվել է գյուղի 3 փողոցներում, մասնավորապես տեղադրվել են երկաթյա էլեկտրասյուներ և լամպեր, ինչի արդյունքում գյուղն արդեն 90 տոկոսով ապահովված է գիշերային լուսավորությամբ: Դպրոցի շուրջը անցկացվել է 40 մետր ցանկապատ, տեղադրվել 2 դարպաս, ինչպես նաև հետիոտնի համար կառուցվել է բետոնապատ անցուղի:

Վերը նշված բոլոր աշխատանքները կատարվել է ՛՛ԱԶՕ՛՛ ընկերության կողմից: