Նինոծմինդա քաղաքի Լերմոնտով փողոցի ասֆալտապատումը հետաձգվել է, և այն կասֆալտապատվի 2020թ.: Փողոցի բնակիչները արդեն մի քանի անգամ է դիմում են НОР ռադիոկայանին իրենց փողոցում տիրող իրավիճակը լուաբանելու խնդրանքով: Բնակիչները բողոքում են, որ նախագծով նախատեսված էր իրենց փողոցը ասֆալտապատել այս տարի: Բնակիչներից Յուրա Քոսյանը նշում է, որ դեռևս ոչ մի աշխատանք չի ձեռնարկվել:
Բնակիչները նաև բողոքում են, որ փողոցը գտնվում է ռուսական դպրոցի հարևանությամբ և ամեն օր շուրջ 400 աշակերտ են անցնում, չի ասֆալտապատվում, իսկ այն փողոցներում, որտեղ ապրում են մի քանի ընտանիք, ասֆալտապատված են:
Ինչպես ճշտեցինք քաղաքապետարանի տնտեսական զարգացման ծառայությունից ասֆալտապատման հետաձգման պատճառը ֆինանսական միջոցների սղությունն է: Այս տարի նախատեսվում է կազմել նախահաշիվ, որպեսզի հաջորդ տարի այս փողոցը ասֆալտապատվի հնարավորին շուտ:
Նյութի մանրամասները լսեք բնակիչ Յուրա Քոսյանի հետ մեր զրույցում.