Տուրիզմից ստացվող եկամուտները շարունակում են նվազել

Տուրիզմից ստացվող եկամուտները շարունակում են նվազել
Վրաստանի՝ զբոսաշրջությունից ստացված եկամուտն այս տարվա օգոստոսին կազմել է 396,1 մլն. դոլար: Սա 10,6% -ով քիչ է, քան նախորդ տարվա օգոստոսին ստացված եկամուտը:

Տվյալները հրապարակել է երկրի ազգային բանկը: Ըստ նույն հաշվետվության՝ 2018թ.-ի օգոստոսին Վրաստանում զբոսաշրջության եկամուտը կազմել է 442,9 մլն. դոլար, այս ցուցանիշը 12,4% -ով գերազանցել է 2017 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Այս տարվա օգոստոսին Վրաստանն ունեցել է մոտ 1,3 մլն. այցելու, նախորդ տարվա՝ 1,2 մլն-ի փոխարեն: 8 ամիսների ընթացքում Վրաստան է այցելել  6,216 մլն. մարդ:

Զբոսաշրջության եկամուտների նվազում է նկատվում արդեն երկու ամիս շարունակ, 2019-ի հուլիսին՝ 13,3% կամ 57,8 դոլարով:

Հիշեցնենք՝ եկամուտների նվազման հիմնական պատճառը հուլիսի 8-ին Մոսկվայի որոշմամբ  Վրաստանի հետ ուղիղ ավիափոխադրումների արգելքն է:aliq.ge