Ընթացիկ տարվա սեպտեմբերի 17-ին ավարտվեց պրակտիկոս ուսուցիչների և ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցողների քննության գրանցումը: Ընդհանուր առմամբ քննություններին գրանցվել է 26 600 դիմորդ:
2019 թվականի պրակտիկոս ուսուցիչներին և ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցողներին արդեն երկրորդ անգամ հնարավորություն կտրվի հաստատել իրավասությունը:
Ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցող անձինք կարող են հանձնել միայն առարկայական քննությունը, իսկ պրակտիկոսները ինչպես առարկայական այնպես էլ մասնագիտական քննությունը:
Քննական գործընթացը նախատեսվում է անցկացնել նոյեմբերին: Գնահատաման և քննությունների ազգային կենտրոնի հայտարարությամբ, պրակտիկոս ուսուցիչները պետք է հաշվի առնեն, որ նորից հանձնած քննության արդյունքները չեղարկում է նախորդում ձեռք բերած գնահատականն ու կրեդիտբալերը:aliq.ge