Վրացի լրագրող և «Ռուսթավի 2»-ի նախկին հաղորդավար Գեորգի Գաբունիան հայտնել է, թե ինչու է եթերում հայհոյել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Նա իր կարծիքը հնչեցրել է Mtavari Arkhi հետուստաալիքով հեռարձակվող Post Factum հաղորդման եթերում:
«Ես չեմ ներելու, որ Ռուսաստանը դարեր շարունակ ավերել է իմ երկիրը, և մեր գործող իշխանություններն այժմ օգնում են նրան այդ հարցում»,- ասել է Գաբունիան:
Լրագրողի խոսքերով, հանրապետության իշխող վերնախավի շարքերում կան մարդիկ, որոնք քաջալերում են Մոսկվային: Միևնույն ժամանակ, հաղորդավարը հայտարարել է, որ ամաչում է ապրել մի երկրում, որն այդքան հաճախ թույլ է տալիս փոխել իր սահմանները քարտեզի վրա:
«Թող Պուտինը իմանա, որ մենք Ռուսաստան չենք դառնա, որ «Վրացական երազանքը» (իշխող կուսակցությունը) ամբողջ Վրաստանը չէ: Ես ուզում եմ ազատ լինել»,- ամփոփել է Գաբունիան: 1in.am