
Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը կֆինանսավորի Վրաստանի բռնագրաված տարածքների հարակից գյուղերին նոր գործարաններ կառուցելու համար: Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը:
«Շփման գծին մոտ գտնվող բնակչությանը հատուկ ուշադրություն և աջակցություն է անհրաժեշտ: Հենց այդ պատճառով ԱՄՆ-ի կառավարությունը հատկացնում է 500 000 դոլար բռնագրաված տարածքներին մոտ գտնվող գյուղերում նոր գործարաններ կառուցելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Ծրագիրը իրականացվում է վրացական պետական ներդրումային հիմնադրամի՝ Partnership Fund-ի և USAID-ի շրջանակներում:aliq.ge