Ղուլալիս գյուղը բացի ճանապարհների խնդրից, ունի նաև սոցիալ-կենցաղային մի շարք խնդիրներ:
Բնակիչները ցանկանում են գյուղում ունենալ մանկապարտեզ, գիշերային լուսավորություն և աղբարկղեր: Գյուղում խմելու ջուրը ևս խնդրահարույց է: ՛՛Մարդու խիղճը տալիս է այդ երեխաներին, որ հնարավորություն չունեն հաճախել մանկապարտեզ: Գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ բնակիչները երեխաներին չեն կարող մենակ թողնել՛՛,-նշում է Ղուլալիսի բնակիչ Էլբակ Արաբյանը:
Գյուղին անհրաժեշտ է նաև ոռոգման համակարգ ունենալ:
Մեկ այլ բնակիչ Սիրական Բաղդասարյանն էլ նշում է, որ բնակիչները չեն կարողանում իրացնել կարտոֆիլի բերքը: Բնակիչն առաջարկում է բացել կարտոֆիլի հանձման կետ, որտեղ բոլորը կարող են վաճառել իրենց բերքը, թեկուզ մի փոքր ցածր գնով:
Հիշեցնենք, որ այս տարի ՛՛Օգնություն գյուղին՛՛ ծրագրով գյուղում գերեզմանոցի ցանկապատման և մինի մարզադաշտի կառուցման համար ծախսվել է 16 հազար լարի գումար:
Մանրամասները դիտեք տեսանյութում.