Գանձա գյուղի բնակիչ Է.Կ.-ն մեղադրվում է Սաղամո լճում գտնվող կղզին կեղծ փաստաթղթերի օգնությամբ սեփականաշնորհելու մեջ: Գործի առնչությամբ նշանակվել է դատական նիստ, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Ախալցիխեում:
1951թ. ծնված Է.Կ.-ն հանդիսացել է կղզու առաջին սեփականատերը, ով 1807 քառակուսի մետր մակերեսով կղզին սեփականաշնորհել է 2012թ. դեկտեմբերի 19-ին: Իսկ դեկտեմբերի 26 առքուվաճառքի պայմանագրով Պետական ռեեսստրը կղզին գրանցել է քաղաքացի Վ.-ի անունով, ով նույնպես հանդիսանում է Գանձա գյուղի բնակիչ: Վրաստանի Ֆինանսների նախարարության հետախուզական ծառայությունը քաղաքացի է.Կ.-ին մեղադրում է պաշտոնական կեղծ փաստաթղթեր պատրաստելու, այն օգտագործելու և պետական նշանակության գույքի ձեռքբերման մեջ:
է.Կ.-ից բացի նաև մեղադրանք է առաջադրվել, մեկ այլ անձի, ով մասնակցել է կեղծ փաստաթղթերի նախապատրաստման գործին: Երկու մեղադրյալին առաջադրվել է 5 հազարական լարիի տուգանք: Կղզու տարածքը ներկայումս առգրավված է: Ախալցիխեի շրջանային դատարանը 2 մեղադրյալի գործը քննում է առանձին:
Նյութի աղբյուր՝ sknews.ge