
Առաջիկա օրերին Վրաստանում սպասվում է անկայուն եղանակ:
Միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, մինչև սեպտեմբերի 21-22-ը Վրաստանում սպասվում է անձրև և ամպրոպ: Սպասվում է նաև օդի ջերմաստիճանի նվազում:
Օդերևութաբանները կանխատեսում են արևմուտքի ուղղությամբ ուժգին քամի, նրանց տեղեկությամբ, հնարավոր է նաև կարկուտ, իսկ ծովում՝ 3-4 բալ փոթորիկ:
«Սպասվող առատ տեղումները հնարավոր է դառնան փոքր գետերի վարարման պատճառ»,- ասում են Միջավայրի ազգային գործակալությունում:1tv.ge