՛՛Օգնություն գյուղին՛՛ ծրագրով աշխատանքները գրեթե ավարտին են հասցված

՛՛Օգնություն գյուղին՛՛ ծրագրով աշխատանքները գրեթե  ավարտին են հասցված

“Օգնություն գյուղին” ծրագրով աշխատանքներն կատարված են 95 տոկոսով։ Ռադիոնովկա,Փ.Խորենիա, Եփրեմովկա, Սաղամո և Փոկա գյուղերում աշխատանքները դեռ նոր են մեկնարկելու։
ՓՈոկա գյուղի բնակիչները ցանկանում են ձեռք բեևել ջրամղիչ պոմպեր, որի համար հայտարարվել է մրցույթ, իսկ այս գյուղում գիշերային լուսավորության աշխատանքներն արդեն ավարտվել են։

Ռադիոնովկայում ծրագրում են ձեռք բերել մարզագույք, իսկ գյուղի Մշակույթի ակումբի տանիքը արդեն վերաորոգվել է։ Եփրեմովկա գյու նախատեսվում է հանդիսությունների սրահի համար ձեռք բերել աթոռներ։ Սաղամո գյուղում ջրաղիչ պոպի ձեռքբերման համար հայտարարվել է մրցույթ, իսկ գյուղի կամուրջը արդե վերանորոգվել է։ Փոքր Խորենիա գյուղում անցկացվել է ջրագիծ, իսկ նախատեսված մարզագույքը դեռևս ձեռք չի բերվել։

“Օգնություն գյուղին” ծրագրով նախատեսված մյուս աշխատանքներն ավարտին են հասցվել։ Ծրագրի աբողջական բյուջեն կազմում էր 444 հազար լարի։