Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտնում Է մի քանի դատապարտյալների համաներման գործընթացում երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից լիազորությունների վերազանցման հնարավոր փաստի հետաքննություն սկսվելու մասին:
Օգոստոսին ընդդիմության եւ շարքային քաղաքացիների վրդովմունքն Էր առաջացրել այն, որ Զուրաբիշվիլին ներում Է շնորհել Դեւաձեին, որը դատապարտվել Էր 2014 թվականին ոստիկան Թարաշ Մուքբանյանին սպանելու համար: Նախագահի նստավայրի բակում այդ կապակցությամբ տեղի Է ունեցել հանրահավաք: Այնուհետեւ նախագահն ընդունել Է համաներման վերաբերյալ հերթական սկանդալային որոշումը՝ ազատ Է արձակվել Բեժանիձեն, որը դատապարտվել Էր 18-ամյա Դավիթ Օթխմեզուրիին՝ պատմաբան Գեորգի Օթխմեզուրիի որդուն, սպանելու համար:
Ընդդիմության եւ իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ նախագահի կողմից համաներման իրավունքը պետք Է վերանայվի: Վրաստանի նախագահն իր հերթին հայտնել Է, որ մորատորիում Է հայտարարում դատապարտյալների համաներման իրավունքի վրա, քանի դեռ երկրի խորհրդարանը կարգավորիչ կանոններ չի ընդունել այդ հարցի վերաբերյալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: 1in.am