Խոբիի մունիցիպալիտետի Ախալի Խիբուլա գյուղում «Նադի գրուպ» խխունջների ֆերման պետության օգնությամբ կառուցվել է «Միացյալ ագրոնախագծի» շրջանակներում:
Գյուղատնտեսության նախարարության տեղեկությամբ, ֆերմա կառուցելու համար կատարվել է 1.410.000 լարիի ներդրում, որտեղից 1.260.000 լարին շահառուն ստացել է արտոնյալ ագրովարկով:
Ֆերման` բնապահպանության և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գիորգի Խանիշվիլին ուսումնասիրել է գյուղի և խխունջների ֆերմայի տնտեսության զարգացման գործակալության տնօրեն Օթար Շամուգիայի հետ և ծանոթացել աշխատանքային ընթացքին:
Գերատեսչության տեղեկությամբ, ֆերման տարեկան արտադրում է մոտ 50 տոննա խխունջի միս, ապրանքն իրացվում է արտահանումային շուկաներում, հիմնականում՝ Իտալիայում, նախատեսվում է դուրս գալ նաև տեղի շուկա: Ձեռնարկությունում աշխատում է 10 տեղի բնակիչ: 1tv.ge