Թբիլիսիում ցույց է եղել զորքերն Աֆղանստանից հանելու պահանջով

Թբիլիսիում ցույց է եղել զորքերն Աֆղանստանից հանելու պահանջով

Թբիլիսիում ցույց է եղել զորքերն Աֆղանստանից հանելու պահանջով: Մոտ երեք տասնյակ մարդ ակցիա է արել Թբիլիսիում՝ երկրի խորհրդարանի շենքի առջեւ:

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, թե Աֆղանստանում պատերազմը որեւէ կապ չունի Վրաստանի հետ, իսկ ներկայումս այնտեղ մոտ 1600 վրացի զինծառայող է գտնվում, վերջին չորս տարում զոհվել է 29 զինծառայող:

Զորքերն Աֆղանստանից դուրս բերելու պահանջով հանդես է եկել նաեւ Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունը:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին հայտարարել է, որ «եթե վրացի զինծառայողները հեռանան Աֆղանստանից, Վրաստանից կհեռանան եվրոպացի դիտորդները, եւ այդ ժամանակ օկուպացիոն գիծը կտեղաշարժվի ոչ թե 100 մետր, ինչպես այսօր, այլ 100 կմ»: Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին եւս հայտարարել է, թե վրացական զորախումբը դուրս չի բերվի Աֆղանստանից:
news.am



Opinion, pooling and voting