Պեկինի ծայրամասում նոր հսկայական օդանավակայան է բացվել: Դրա ընդհանուր մակերեսը մեկ միլիոն քառակուսի մետր է, ինչը հավասար է 97 ֆուտբոլի դաշտի մեծության: Հսկայական համալիրը բաղկացած է 4 թռիչքուղուց և տերմինալներից: Առաջին կոմերցիոն չվերթը կկայանա արդեն 2019-ի սեպտեմբերի 20-ին: Շինարարության արժեքը կազմել է 11.5 միլիարդ դոլար: Արդեն 2025-ին սպասվում է, որ նոր օդանավակայանը կկարողանա տարեկան սպասարկել մոտ 72 միլիոն ուղևորների: