Ականատեսի պատմելով՝ Ջավախքի բնակիչները բողոքի ակցիա են արել` մեքենաներով փակելով ճանապարհը: Բողոքի պատճառը եղել է անցակետում գանձումների հետ կապված մի փոփոխություն, որով ստիպված են եղել հավելյալ գումար վճարել: Ըստ մեր զրուցակցի՝ բողոքի ցույցին հեռակա միջամտել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Վերջինս ակցիայի կազմակերպիչների հետ հեռախոսազրույց է ունեցել, ինչից հետո բացել են ճանապարհը: Իսկ թե ինչ ընթացք է ստացել բողոքը՝ գանձումների փոփոխության հետ կապված, կփորձենք տեղեկացնել ավելի ուշ: HayNews.am