Պետական գնումների ծառայությունը անցկացրել էր մրցույթ Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի և քաղաքապետարանի ղեկավարության համար ծառայողական երկու նոր մեքենա ձեռք բերելու համար:
2019թ. արտադրության RENAULT DUSTER մակնիշի մեքենա ձեռքբերելու համար տեղական բյուջեից հատկացվել էր 87 360 լարի (յուրաքանչյուրին 43 680):
Հիշեցնենք, որ քաղաքապետարանի ավտոպարկում կա 10 մեքենա, որից 5-ը պիտանի չեն շահագործման համար: Սակրեբուլոն ունի 3 մեքենա, որոնք պիտանի են շահագործման համար:
Քաղաքապետարանի մեքենաները 2019թ հունվար-սեպտեմբեր ամիներին ծախսել են 23 062 լարի /կամ 9 840 լիտր վառելանյութ/: Սակրեբուլոյի մեքենաները նույն ժամանակահատվածում ծախսել են 10 085 լարի /կամ 4 300 վառելանյութ/: