Գոնդուրայի գյուղական համայնքի ջուրը բախտի քմահաճույքին է

Գոնդուրայի գյուղական համայնքի ջուրը  բախտի քմահաճույքին է

Գոնդուրա գյուղի կողմից, դեռ չհասած Ղուլալիս գյուղ, ջրատար խողովակը շարքից դուրս է եկել և ջուրը հոսում է արհեստական պահեստարանի ուղղությամբ, որի ջրերը ծառայում են կարտոֆիլի ցանքատարածությունները ոռոգելու համար:

Մեր աղբյուրի համաձայն, տվյալ վայրում ջրագիծը միտումնավոր վնասել են, որպեսզի լցնեն ջրի արհեստական պահեստարանը:

Գոնդուրայի գյուղական համայնքի քաղաքապետարանի ներկայացուցիչ Հովհաննե Գրիգորյանը նույնպես հաստատեց այդ փաստը, որ Ղուլալիս գյուղի որոշ բնակիչներ չարաշահում են խմելու ջուրը, որպեզի լցնեն արհեստական ջրի պահեստը, որը դատարկվել էր կարտոֆիլի ցանքատարածությունները ջրելու ժամանակ:

Հիշեցնենք, որ վերջերս մենք անդրադարձել էին Ղուլալի գյուղի բնակիչների բողոքին, որ բավարար ջուր չունեն խմելու: Բայց պարզվում է, որ գյուղում ջուր կա, բայց այն նպատակին չի ծառայում և դուրս է վերահսկողությունից:

Հատկանշական է, որ այդ տարածքի խմելու ջրից են օգտվում ոչ միայն Ղուլալիս գյուղը, այլ նաև՝ Գոնդուրայի գյուղական համայնքի մյուս 4 գյուղերը: Այս ջրագիծը չի գտնվում Նինոծմինդայի Ջրամատակարարող ընկերության հաշվեկշռի վրա: