Ռուսաստան է ուղարկվել վրացական կոնյակի առաջին խմբաքանակը

Ռուսաստան է ուղարկվել վրացական կոնյակի առաջին խմբաքանակը

«Կախեթյան ավանդական գինեգործությունը» Ռուսաստան է ուղարկել կոնյակի առաջին խմբաքանակը: Ընկերության ներկայացուցիչը լրագրողներին պատմել է, որ «Կազբեկ-Վերին Լարս» անցակետով ուղարկվել է 21,6 հազար շիշ կոնյակ: Ընկերությունը նաեւ մտադիր է գինի մատակարարել Ռուսաստան:

Վրաստանի Գինու ազգային գործակալության մամուլի ծառայությունից հայտնել են, որ հստակ տեղեկություն չկա, թե կոնկրետ երբ է ընկերությունն սկսելու գինու առաջին խմբաքանակները մատակարարել ռուսական շուկա, այդ մասին հայտնի կլինի միայն հունիսի 10-ի երեկոյան: Ավելի վաղ Ազգային գործակալության ղեկավար Լեւան Դավիթաշվիլին հայտնել էր, որ մատակարարումները կսկսվեն այս շաբաթ, ըստ նրա` Ռուսաստան առաջինն իր արտադրանքը կուղարկի «Դուգլաձեի գինեգործական ընկերությունը», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռուսական շուկա վրացական գինիների, հանքային ջրերի եւ գյուղատնտեսական ապրանքների ներկրումն արգելվել էր 2006թ.` վրաց-ռուսական հարաբերությունները սրվելուց հետո:
news.am



Opinion, pooling and voting