Ինդոնեզիայում, Ջամբի գավառում անտառային հրդեհի պատճառով երկինքը ստացել է կարմիր գույն: Տեսանյութը և լուսանկարները տեղացիները տարածել են համացանցի միջոցով:
Գավառի բնակիչները պնդում են, որ ծուխը նրանց համար առաջացրել է շնչառական խնդիրներ:
Օթերեւութաբանների խոսքերով, կարմիր գույնը կապված է մի ֆենոմենի հետ, որը հայտնի է Ռեյլի ցրում անվանումով։
Բնակիչներից մեկի խոսքերով, որը շաբաթ ցերեկը բազմաթիվ լուսանկարներ է արել, ծուխն այդ ժամին հատկապես խիտ է եղել։ Ինչպես բացատրում է Սինգապուրի համալսարանի պրոֆեսոր Կոխ Տյեխ Յոնգը, Ռեյլի ցրումը կապված է մթնոլորտում որոշակի մասնիկների հետ։