Թբիլիսիի Վարկեթիլի թաղամասի բարձրահարկ շենքերից մեկի տանիքից անչափահաս է ընկել և տեղում մահացել:
16-ամյա տղայի հարևանների խոսքով, պատանին ընկել է 9 հարկանի բնակարանի տանիքից, որտեղ հավանաբար եղել է ընկերների հետ: Հարևանների խոսքով իրավապահները տեղում հետաքննչական գործողություններ են իրականացրել:
Մահացած անչափահասը 108-րդ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ էր, ուսուցիչների խոսքով, անհնար է, որ անչափահասը հանցագործություն աներ, քանի որ նա ոչ դպրոցում է ունեցել խնդիրներ, ոչ էլ ընտանիքում:
Հետաքննությունը սկսվել է ՔՕ 115 հոդվածով, ինչը նշանակում է ինքնասպանության դրդում: aliq.ge