
2019 թվականի բյուջեում իրականացված փոփոխությունների համաձայն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորումը կավելանա 131 մլն լարիով:
Փաստաթղթում ասվում է, որ Կրթության նախարարության պետական ֆինանսավորումը կազմելու է 1 639,5 մլն, այդ թվում նախադպրոցական և ընդհանուր կրթության ծրագրով նախատեսված ֆինանսավորումը կավելանա 95 մլն լարիով` կազմելով 845,5 մլն լարի:
Կառավարության պարզաբանմամբ, Կրթության նախարարության ֆինանսավորման ավելացումը պայմանավորված է շուրջ 6500 թոշակառու մանկավարժի դրամական պարգև հատկացնելու փաստով, ինչպես նաև այն ուսուցիչների աշխատավարձի ավելացմամբ, ովքեր հաստատել են իրենց իրավասությունը և բարձրացրել են կարգավիճակը:
Նույն տեղեկատվությամբ 11 մլն լարիով կավելացվի նաև Մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորումը և կկազմի 32,2 մլն լարի:aliq.ge