Վրաստանի և Ադրբեջանի պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովների փորձագետները վերսկսել են աշխատանքը:
Վրաստանի ԱԳ նախարարության տեղեկատվությամբ, փորձագետները կծանոթանան պետական սահմանի գծի մնացած 7 հատվածի հետ և գեոդեզիական չափումներ կանցկացնեն:
Փորձագետների առաջին հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-23-ին, աշխատանքների երկրորդ փուլը նախատեսվում է ավարտել սեպտեմբերի 27-ին:
Պետական հանձնաժողովների հաջորդ նիստը կանցկացվի Թբիլիսիում: Նիստի անցկացման հստակ ժամկետը հայտնի չէ, սակայն հավանաբար այն տեղի կունենա նոյեմբերին:
Վրաստանի և Ադրբեջանի պետական սահմանի դելիմիտացիա-դեմարկացիայի հանձնաժողովների աշխատանքը այս տարիների ընթացքում դադարեցված էր: Բանակցությունները վերսկսվեցին 2019 թվականի մայիսից:aliq.ge