Սեպտեմբերի 23-ին խառը մենամարտերի մարզիկ Վլադիմիր Եղոյանը այցելել էր Մաքսիմ Արզումանյանի մարզական խմբակ:
Վլադիմիր Եղոյանը նշեց, որ իրեն հաճելի է գտնվել հայրենիքում: «Վերջին անգամ հայրենիքում եղել եմ 2016թ., իսկ մինչ այդ 16 տարի այստեղ չեմ եկել»,- նշեց մարզիկը:
27-ամյա Վլադիմիրը ծնունդով Մեծ Արագյալ գյուղից է: Նա 9 տարեկանից զբաղվում է սպորտով, արդեն հասցրել է դառնալ ձեռքի մենամարտի երկակի չեմպիոն և մարտական սամբոյի վարպետ:
Մեծ սպորտով սկսել է զբաղվել 2010թ.-ից և անցկացրել է 32 մենամարտ, որից 25-ը ավարտել է հաղթանակով, իսկ 7-ը՝ պարտությամբ:
Մասնակցել է FNG, PFC, TKFC վարկանիշի առանություններում:
Մանրամասները լսեք Վլադիմիր Եղոյանի հետ մեր զրույցում.