Նինոծմինդայում կանցկացվի միջոցառումների շարք՝ նվիրված ՛՛Եվրոպայի օրերին՛՛

Նինոծմինդայում կանցկացվի միջոցառումների շարք՝  նվիրված ՛՛Եվրոպայի օրերին՛՛

Սեպտեմբեր ամսվա երկրորդ շաբաթից սկսած պետական ծառայությունները անցկացնում են միջոցառումների շարք՝ նվիրված ՛՛Եվրոպայի օրերին՛՛:

Նինոծմինդայի մունիցիպլիտետում կանցկացվեն եվրոպական արժեքներին նվիրված օրեր և միջոցառումներ ՛՛Եվրոպայի մարզական շաբաթ՛՛ խորագրով: Մարզական միջոցառումներին կմանակցեն Նինոծմինդայի երիտաարդներն ու աշակերտները: Միջոցառումները կանցկացվեն ֆուտբոլ, սեղանի թենիս, վոլեյբոլ մարզաձևերում: Այսօր արդեն Հեշտիայում մեկնարկել են ֆուտբոլային խաղերը: Ակտիվ մասնակիցները կստանան դիպլոմներ, մեդալներ և գավաթներ:

Հոկտեմբերի 5-6-ը կանցկացվեն Եվրոպայի արժեքներին նվիրված օրեր: Կանցկացվեն կոնֆերանսներ, ցուցահանդեսներ, կլինի ֆիլմերի ցուցադրություն: Նկարների ցուցահանդեսին ներկայացված կլինեն նինոծմինդացի երեխաների կողմից նկարված եվրոպական երկրների նկարները, որոնցում երեխաները կցուցադրեն իրենց պատկերացումները Եվրոպայի մասին:

Մանրամասների մասին զրուցեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի Մշակույթի, կրթության, սպորտի և տուրիզմի զարգացման ծառայության ղեկավար Ժորա Սնխչյանի հետ.