
Վնասակար արտանետումները նվազեցնելու համար խստացվում է վարորդների նկատմամբ վերահսկումը: Ամենայն հավանականությամբ, նոր տարվանից մեքենաների արտանետումը բացի տեխզննումների կենտրոններից, ճանապարհներին հատուկ տեխնիկայով էլ կստուգվի:
Ակնկալվում է, որ կասկածելի նշանների դեպքում պարեկային ոստիկանության անձնակազմերը մոնիտորինգ են իրականացնելու: Այս եղանակով բնապահպանության նախարարությունը փորձում է խուսափել այն ձեռնածություններից, որոնց վարորդները դիմում են տեխզննումն անցնելու նպատակով:1tv.ge