ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Հանարյին հեռուստաալիքի հաղորդման տարածքում տարածաշրջանների և ազգային փոքրամասնությունների ներգրավման հարցի և տեղեկատվական վակուումի վերաբերյալ մեր լրագրող Շուշան Շիրինըանը զրուցեց Վրաստանի խորհրդարանի մշակույթի, կրթության և գիտության կոմիտեի փոխնախագահ Էլիսո Չափիձեի հետ։

Որքանո՞վ է հաղորդակցության մասին նոր օրենքում նախատեսված ազգային փոքրամասնությունների տեղեկատվության հարցը։
֊Նոր օրինանախագիծը հատուկ ազգային փոքրամասնությունների համար նախատեսված չէ, սակայն, բնականաբար, առաջիկայում մենք այդ հարցն էլ կքննարկենք։ Հանրային հեռուստաալիքն ունի ազգային փոքրամասնությունների համար հաղորդումների պարտավորություն։ Հանրային հեռուստաալիքի հոգաբարձուների խորհրդի նախագահի առջեւ անպայման կդրվի ազգային փոքրամասնությունների համար նախատեսված հաղորդումների որակյալ հաղորդման հարցը։
֊ Կարելի է ասել, որ Ջավախեթիում բնակվողները գտնվում են տեղեկատվական վակուումում…
֊ Դա ինձ էլ դուր չի գալիս, կարծում եմ, որ օրենսդրական մակարդակով ազգային փոքրամասնությունները պաշտպանված են, հիմնախնդիրը օրենսդրության իմպլեմինտացիան է։ Մենք ավելի մեծ ուշադրություն պետք է հատկացնենք ազգային փոքրամասնություններին, որպեսզի նրանք հայտնվեն տեղեկատվական ողջ տարածքում։
֊Կենտրոնական ալիքներն ու հանրային ալիքը տարածաշրջանային հիմնախնդիրները չեն լուսաբանում, Ախալքալաքիի եղանակն էլ անգամ չի հաղորդվում…
֊ Ես էլ նույն զգացումն ունեմ, երբ գտնվում եմ Տղիբուլիում։ Հանրային հեռուստաալիքը տարածաշրջանները չի լուսաբանում, եթե հրդեհ կամ սպանություն տեղի չի ունեցել։ Հաճախ ասում են, որ նույնիսկ եղանակային տեսությունն էլ չի հաղորդվում։
֊ Անհրաժեշտ է, արդյո՞ք, հանրային հեռուստաալիքում տարածաշրջաների ներգրավման մակարդակի բարձրացման համար պետական մակարդակով պահանջը։
֊ Դա լրատվամիջոցներն են լուծելու, եթե նրանց մատնացույց անենք, թե ինչպես են աշխատելու, դա խախտում կլինի։ Սակայն մենք հանրային հեռուստաալիքից պահանջելու ենք, որ թբիլիսյան նորություններից բացի ցույց տան թե ինչ է կատարվում տարածաշրջաններում, օրինակ Տղիբուլիում, Մառնեուլիում, Ամբրոլաուրիում։ Մարդիկ չեն տեսնում, որ հանրային հեռուստաալիքը լուսաբանում է իրենց առօրյա կյանքը։ Նրանք հանրային հեռուստատեսությունից իրենց հարցերը պատասխանը չեն ստանում եւ դա կարելի է համարել մեր հանրային հեռուստաալիքի ամենամեծ թերացումը։
֊ Որքա՞ն է կազմում հանրային հեռուստաալիքի բյուջեն եւ դրանից ի՞նչ տոկոս է նախատեսված ազգային փոքրամասնությունների համար նախատեսված հաղորդումների համար։
֊ Այսօր հանրային հեռուստաալիքի բյուջեն կազմում է անցյալ տարվա ՀՆԱ֊ի (համախառն ներքին արտադրանք¤ 0,12 տոկոսը։ Սակայն օրինանախագծի հեղինակները այն պահանջում են հասցնել 0,14 տոկոսի եւ տեղեկացված եմ, որ ֆինանսների նախարարությունը մտադիր է բյուջեն ավելացնել։[ca_audio url=”[ca_audio url=”https://dl.dropboxusercontent.com/u/106027788/OTHER/intervyu_eliso11.06.2013.MP3″ width=”500″ height=”27″ css_class=”codeart-google-mp3-player” autoplay=”false”]”
Օրենքը կոնկրետ թիվ չի նախատեսում, թե ինչ կոնկրետ ինչ գումար է ծախսվելու ազգային փոքրամասնություններին նախատեսված ծրագրերի վրա, սակայն վատ չէր լինի, եթե հաստատվեր ներկին կարգավորումը։ Երբ բյուջեն կհաստատվի, այդ ժամանակ դրա վրա անպայման ուշադրությունը կբևեռվի։



Opinion, pooling and voting