Տղիբուլիում հանքափորները բողոքի ցույց են անում

Տղիբուլիում հանքափորները բողոքի ցույց են անում

Վրաստանի արևմուտքում, Իմերեթիի շրջանում գտնվող Տղիբուլի քաղաքի քաղաքապետարանի մոտ հանքափորները հանրահավաք են անցկացնում: Ակցիայի մասնակիցները պահանջում են իրենց մի քանի ամսվա աշխատավարձները, ինչպես նաև ցանկանում են իմանալ, թե հանքահորերում երբ կվերականգնվեն արտադրական գործընթացները:

Տեղի բնակիչները նույնպես մասնակցում են հանրահավաքին՝ ի աջակցություն հանքափորների, այդ թվում որոշները բերել են նաև երեխաներին: Նրանք ասում են, որ «երեխաներին դպրոց չեն տանի, քանի դեռ չեն բավարարվել հանքափորների պահանջները»:

Հատկանշական է, որ հանքափորներին պետք է վճարի «Սաքվենախշիրի» ընկերությունը, որը ֆինանսական խնդիրներ ունի:

Այս թեմայով ավելին՝ «Քաղաք, որտեղ ապրում է մահը»․ Տղիբուլին կրկին ուշադրության կենտրոնում։

aliq.ge