«Տարեսկզբից Վրաստանի ՆԳՆ պաշտոնյաները առգրավել են 25 կգ հերոին, մոտ 2 կգ կոկաին և հազարավոր արգելված հաբեր, ասվում է ՆԳՆ նախարարության այսօր տարածած հաղորդագրության մեջ, որն ամփոփում է 2019թ․ հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը»: Այդ մասին ասված է Վրաստանի ՆԳՆ-ի՝ այսօր ներկայացրած հաշվետվության մեջ:
Այսօր Բաթումի միջազգային օդանավակայանում ոստիկանությունը ձերբակալել է հարավաֆրիկացի կնոջը՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով, տեղեկացնում է Վրաստանի ՆԳՆ-ն:
Օտարերկրացուն ձերբակալել են այն ժամանակ, երբ նա փորձել էր մաքսանենգ ճանապարհով 16 կգ մարիխուանա տեղափոխել: Գործի այլ մանրամասներ չեն բացահայտվել:
Հարուցվել է քրեական գործ։
Հունիսին Հարավային Աֆրիկայի մի քաղաքացի Թբիլիսիի միջազգային օդանավակայանում կալանավորվել էր մաքսանենգ ճանապարհով 20 կգ մարիխուանա տեղափոխելու համար, իսկ 2019-ի հունվարին վրաց-հայկական սահմանին ձերբակալվեց իրանցի քաղաքացի, որը տեղափոխում էր 8․5 կգ հերոին:shantnews.am