
Նինոծմինդա քաղաքի Խոջաբեկ թաղամասում իրականացվում են արարողությունների տան բակի բարեկարգման աշխատանքներ:
Աշխատանքների համար մունիցիպալ բյուջեից հատկացվել է 6,355: Նշված գումարի դիմաց մրցույթը շահել է անհատ ձեռներեց Գալուստ Թազայանը:
Նախագծով նախատեսված է բետոնապատել արարողությունների տան 285 քառակուսի մետր մակերեսով բակը։
Ներկայումս աշխատանքները ավարտված են, սակայն դեռևս շահագործման չի հանձնված։