
Վրաստանում միջին ամսական աշխատավարձը 2019թ. երկրորդ եռամսյակում կազմում է 1179,8 լարի։ Այս ցուցանիշը, համաձայն Ազգային վիճակագրական ծառայությունների տվյալների, 6,9%-ով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Ամենաբարձր աշխատավարձերը բաժին են հասնում ֆինանսական և ապահովագրական ոլորտների աշխատողներին՝ 2393,6 լարի։
Վրաստանում կանայք բոլոր ոլորտներում ավելի ցածր աշխատավարձ են ստանում, քան տղամարդիկ։ Կանանց միջին ամսական աշխատավարձը 2019թ. երկրորդ եռամսյակում կազմել է տղամարդկանց միջին ամսեկան աշխատավարձի 64,3%֊ը։
Վրաստանում գործազրկությունը կազմում է 12,7%։