
Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով, 2018 թվականին ամուսնության միջին տարիքը կանանց համար 27.7 է, իսկ տղամարդկանց համար՝ 30.4:
Բացի այդ, Վիճակագրության ազգային ծառայության տեղեկությամբ, նախորդ տարի գրանցված ամուսնությունների քանակը կազմել է 23 202, իսկ գրանցված ամուսնալուծությունների քանակը՝ 10 288: 2017 թվականին գրանցված ամուսնությունների քանակը կազմել է 23 684, իսկ 2016 թվականին՝ 25 101: Վրաստանում ամուսնությունների ամենատարածված սեզոնը աշունն է:
Հատկանշական է, որ ամուսնությունների թվի կրճատմանը զուգահեռ, վերջին տարիներին ավելանում է առաջին ամուսնության տարիքը: 2016 թվականին կանանց առաջին ամուսնության միջին տարիքը եղել է 27.2, իսկ տղամարդկանց համար՝ 30.1:1tv.ge