Չինաստանում կառուցել են աշխարհում ամենաերկար կամուրջը. Տեսանյութ

Չինաստանում կառուցել են աշխարհում ամենաերկար կամուրջը. Տեսանյութ

Չինաստանում ավարտել են նեղուցի վրայով անցնող աշխարհում ամենաերկար կամրջի հիմնական կառուցվածքի շինարարությունը, որը նախատեսված է ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային տրանսպորտի համար: Սեպտեմբերի 25-ին, շինարարները տեղադրել են կառույցի վերջին՝ 473 տոննա քաշ ունեցող հեծանը, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Խոսքը Ֆուչժոու քաղաքը (Ֆուցզյան արևելյան նահանգ) Պինթան կղզու հետ կապող կամրջի մասին է: Երկմակարդակ կառուցվածքի ընդհանուր երկարությունը կկազմի 16.3 կմ: Վերին մակարդակում կլինի վեց գոտի ունեցող ավտոճանապարհը, որը նախատեսված է մինչև 100 կմ/ժամ արագությամբ շարժման համար: Ստորին մակարդակը երկաթուղային տրանսպորտի համար է՝ մոտ 200 կմ/ժամ թույլատրելի արագությամբ:

Այս կամուրջի շինարարությունը սկսվել է 2013-ի նոյեմբերին, և ընդհանուր ներդրումը գնահատվում է մոտ 1.5 միլիարդ դոլար: Կամրջի շահագործումը նախատեսված է 2020-ի առաջին կեսին:


1in.am