«Այս օրերին Տղիբուլիում տեղի ունեցողը բացարձակապես անընդունելի է», -կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Վարչապետի խոսքով՝ չնայած Տղիբուլիում կուտակված խնդիրներին, ներդրողները պետք է կատարեն իրենց պարտավորությունները:
Հիշեցնենք, որ Տղիբուլիի հանքափորները գործադուլ են հայտարարել և հանրահավաք են անցկացնում: Վարչապետ Գիորգի Գախարիան էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավային հանձնարարել է անհապաղ մեկնել Տղիբուլի։
«Նաթիա Թուրնավան կգա Տղիբուլի ոչ թե ծանոթանալու հանգամանքներին և դեպքին, այլ խնդիրը լուծելու համար»,-ասել է Գախարիան:
Ինչպես դեպքի վայրից տեղեկացնում է «Ալիք մեդիայի» լրագրողը՝ այս պահի դրությամբ մարդիկ արդեն հավաքվում են և սպասելու են էկոնոմիկայի նախարարին:aliq.ge