Վիննիցայի մարզի բնակիչը կնության է առել իր ազգական տատիկին, որպեսզի ազատվի ծառայությունից։
Երիտասարդը 24 տարեկան է, նրա կինը՝ 81։ Քանի որ տարեց կինը առաջին կարգի հաշմանդամություն ունի, տղան ինքնաբերաբար ճանաչվում է նրա խնամակալ։
Զինկոմիսարիատում հաստատում են, որ օրենքով դա պատճառ է ծառայությունից ազատվելու համար։
Զույգն ամուսնացած է արդեն ավելի քան երկու տարի։ Ընդ որում, հարեւանների խոսքերով, ամուսինը հազվադեպ է այցելում տարեց կնոջը, ավելի հաճախ նրա մոտ գալիս են մյուս թոռներն ու զարմիկները։news.am