
Վրաստանի փոստն իր ծառայություններից օգտվողներին զգոնության կոչ է արել` տեղեկացնելով, որ ընկերության անունից կեղծ տեղեկություններ են տարածվում խաղարկության մասին:
Օգտատերերի մոտ պատուհանի տեսքով հայտնվում են վրացական փոստի և փակ ծրարների պատկերներով նկարներ: Կեղծարարների հաղորդմամբ` հաջողակ ծրարն ընտրող անձը կդառնա Samsung Galaxy-ի վերջին մոդելի հաջողակ հաղթողը: Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նշել խաղացողի տվյալներն ու վճարել 5 լարի (մոտ 1,7 դոլար): Խոստանում են շահած մրցանակը տրամադրել 5-7 օրվա ընթացքում:
«Նշված փաստը կարող է պարունակել կիբերհանցագործության տարրեր»,- ասված է Վրաստանի փոստի ֆեյսբուքյան էջում: