
Զբոսաշրջության համաշխարհային օրը 1979 թվականին հիմնադրել է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունն Իսպանիայի Տորեմոլինո քաղաքում: Այն ամեն տարի նշվում է սեպտեմբերի 27-ին: 1970 թվականին այդ օրն ընդունվել է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Կանոնադրությունը:
Օրվա նպատակն է զբոսաշրջության քարոզչությունը՝ լուսաբանելով դրա ավանդը համաշխարհային հանրույթի տնտեսության, տարբեր երկրների ժողովուրդների միջեւ կապերի զարգացման մեջ: Այն կոչված է միջազգային հանրության ուշադրությունը բեւեռել զբոսաշրջության կարեւորության ու նրա սոցիալական, մշակութային ու տնտեսական նշանակության վրա: news.am