Գոնդուրայի գյուղական համայնքում ճանապարհաշինական աշխատանքները շարունակվում են

Գոնդուրայի գյուղական համայնքում ճանապարհաշինական աշխատանքները շարունակվում են

Վերանորոգվում է Գոնդուրայի գյուղական համայնք տանող ճանապարհը:

Փոքր Գոնդուրա գյուղ տանող ճանապարհն արդեն հարթեցված է: Սակայն կատարված աշխատանքներից դժգոհ են գյուղի բնակիչները՝ նշելով որ խճերի մեջ խոշոր քարեր կան:

Փոխքաղաքապետ Արտավազդ Տոնոյանի խոսքով, գրեյդերի կողմից հողահարթեցման աշխատանքների իրականացնելու ժամանակ մեծ քարերը դուրս կբերվեն ճանապարհից: