
Հաջորդ տարի «Աջակցություն գյուղին» ծրագրի բյուջեն կկրկնապատկվի՝ 20 միլիոնից հասնելով 40-ի: Այս մասին ասված է 2019 թվականի պետբյուջեի նախագծում:
Ծրագրի համար նախագծերի ընտրությունը կատարվում է բնակչության անմիջական որոշմամբ՝ գյուղերում անցկացվող ժողովների միջոցով: Ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող նախագծերը որոշված են։ Դրանք են՝ խմելու և ոռոգման ջրի հարց, արտաքին լուսավորություն, ջրահեռացման համակարգերի կարգավորում, ճանապարհների և կամուրջների, ինչպես նաև դպրոցի հարակից տարածքների, մշակութային կենտրոնների, սպորտային ենթակառուցվածքների, հրապարակների և պուրակների կառուցում ու բարեկարգում:aliq.ge