Նոր այֆոններն առաջ են բերում տրիպոֆոբիա

Նոր այֆոններն առաջ են բերում տրիպոֆոբիա

Apple-ի նոր մոդելի՝ iPhone 11 Pro-ի ցուցադրումից հետո խոսակցությունները դրա մասին չեն հանդարտվում։ Բայց, ի տարբերություն նախորդ տարիների, սմարթֆոնի նոր վարկածում կա մի ինչ-որ վախեցնող բան, տեղեկացնում է «Մեդվեստի»-ն։

«Խնձորի նշանով» ընկերության ներկայացուցիչներն օգտատերերին առաջարկում են հեռախոսի ոչ միայն ավելի երկար ինքնավար աշխատանք ու միանգամից վեց գույն, այլեւ մի քանի տեսախցիկներ, որոնք ապահովում են պատկերի ամենաբարձր որակ։

Ուրեմն, ո՞րն  է խնդիրը։ Այն, որ iPhone 11 Pro-ի երեք խցիկները իսկական մղձավանջ են տրիպոֆոբիա ունեցողների համար։

Հիշեցնենք, որ տրիպոֆոբիան վախն է կլոր անցքերի բազմությունից։ Գիտնականները կարծում են, որ դա էվոլյուցիոն մեխանիզմ է, որն օգնել է մեր նախնիներին գոյատեւել, քանի որ բազմաթիվ անցքերով կառուցվածքները բնորոշ են թունավոր կենդանիներին եւ բույսերին։

Որ նոր այֆոնը կարող է տրիպոֆոբիայի նոպա առաջացնել, առաջինը դրա մասին խոսեցին Թվիթերի օգտատերերը։ Եվ թեեւ ֆոբիան պաշտոնական բժշկական ախտորոշում չէ եւ չի ներառված Հոգեկան խանգարումների ախտորոշման եւ վիճակագրական ուղեցույցում, հարցումները ցույց են տալիս, որ կլոր ճեղքերից վախ կարող է զգալ մարդկության 16 տոկոսը։

Ի դեպ, 2017 թվականի հետազոտությունը, որը հրապարակվել է Brazilian Journal of Psychiatry-ում, թույլ է տվել խոսել այն մասին, որ տրիպոֆոբներն ավելի շուտ ոչ թե վախ, այլ զզվանք են զգում այդ անցքերի հանդեպ։news.am