
Մեկնարկել է գյուղական ճանապարհային անվանական ցուցանակների տեղադրման աշխատանքները: Նախագծով նախատեսված է տեղադրել երկկողմաննի ցուցանակներ գյուղերի անվանումով: Ցուցանակները տեղադրվել են հետևյալ գյուղերի վերաբերյալ՝ Մամզարա, Մեծ Գոնդուրա, Դիլիֆ, Ղուլալիս, Փոքր Գոնդուրա, Ղաուրմա, Հեշտիա, Մեծ Արագյալ:
Տեղադրվել է նաև ճանապարհային հայելի Նինոծմինդա քաղաքի Գոգոլ և Չափաև փողոցների խաչմերուկում:
Այս աշխատանքների համար տեղական բյուջեից հատկացվել էր 5 932 լարի գումար: Ճանապարհային ցուցանակների տեղադրման աշխատանքներն իրականացնում է “GZA-jrarebini” ընկերությունը: