Քութայիսում Վրաստանի խորհրդարանի նոր շենքի տանիքի մի մասը փլուզվել է

Քութայիսում Վրաստանի խորհրդարանի նոր շենքի տանիքի մի մասը փլուզվել է

Քութայիսում հունիսի 11-ի գիշերը փլուզվել է Վրաստանի խորհրդարանի նոր շենքի տանիքի մի մասը: Փլուզման պատճառ է դարձել վթարային վնասված խողովակը, որից հոսող ջուրն ավերել է գիպսաստվարաթղթե պատը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Շենքի վնասված հատվածի վերականգնումը կսկսվի արդեն հունիսի 11-ի առավոտյան, հայտնել է խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Զուրաբ Մարաքվելիձեն:

Մայիսի վերջին Վրասանի արդարադատության նախարարության Պետական աուդիտի ծառայությունը հայտնել էր, որ Քութայիսում Վրաստանի խորհրդարանի նոր շենքի շինարարությունը տեղի է ունեցել առանց համապատասխան թույլտվության: Շինարարության ժամանակ չեն իրականացվել ինժենեաերկրաբանական գնահատումներ եւ հիմքի կամ այլ հիմնական կառույցների պարտադիր փորձաքննություն: Խորհրդարանի նոր շենքի շինարարության վրա ծախսվել էր շուրջ 340 միլիոն լարի (205 միլիոն դոլար):
news.am



Opinion, pooling and voting