
Սեպտեմբերի 26-ին Ախալքալաքիի Ժողովրդական պաշտպանի գրասենյակում ՛՛Միջազգային թափանցիկություն-Վրաստան՛՛ կազմակերպությունը կազմակերպել էր թրենինգ, որին մասնակցում էին ԶԼՄ-ների և ոչկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Թրենինգը վերաբերում էր բաց տեղեկատվական բազաների օգտագործման ձևերի իրազեկմանը:
՛՛Միջազգային թափանցիկություն-Վրաստան՛՛ կազմակերպությունը աշխատում է կոռուպցիայի դեմ: Թրեներներ Թամունա Ուչիձեն և Մալխաս Չկադուան ներկայացրին իրենց կազմակերպության կատարած հետազոտությունների արդյունքները կոռուպցիայի դեմ պայքարում: