Ռուսաստանը ցանկանում է ամբողջ ծավալով վերականգնել իր հարաբերությունները Վրաստանի հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք ցանկանում ենք համագործակցել, ուզում ենք աշխատել, վերականգնել հարաբերությունները ողջ ծավալով»,-ասել է նա այսօր՝ հունիսի 11-ին, Russia Today հեռուստաընկերության նոր ստուդիա այցելության ժամանակ:
Միաժամանակ, նա ընդգծել է, որ եթե հաջողվի նման աշխատանք սկսել իրավապահ մարմինների, հատուկ ծառայությունների ոլորտներում, ապա դա կլինի առաջին քայլը վիզային ռեժիմի վերացման ճանապարհին:
Պուտինը լրագրողներին հավաստիացրել է, որ Ռուսաստանը հետայսու եւս կձգտի զարգացնել տնտեսական համագործակցությունը Վրաստանի հետ, այդ թվում վրացական ապրանքների ռուսական շուկա մուտք գործելու թույլտվություն տալու ոլորտում:
news.am