Ղեկավարների հանդիպումը Հեշտիայի բնակիչների հետ

Ղեկավարների հանդիպումը Հեշտիայի բնակիչների հետ

Սեպտեմբերի 29 -ին պատգամավոր Հենզել Մկոյանը և Նինոծմինդայի քաղաքապետարանի ղեկավար անձիք Հեշտիա գյուղի վարչական շենքի դիմաց հանդիպեցին բնակիչների հետ։

Հանդիպման նպատակն էր՝ արդյո՞ք ժողովուրդը գոհ է կառավարությունից 2018 – 2019 թվականներին կատարված աշխատանքների համար եւ ինչպիսի՞ պահանջներ ունեն, որոնք պետք է ներառվեն 2020 թվականին եւ ի կատար ածվեն:

Բնակիչները շնորհակալություն հայտնեցին կատարված աշխատանքների համար եւ նշեցին մնացած խնդիրների մասին՝ կապված Հեշտիայի մշակույթի տան վթարային լինելու եւ վերանորոգման հետ, աղբամանների քիչ լինելու խնդիրը, գիշերային լուսավորություն մնացած փողոցներում, մանկապարտեզի պետական շենքի բացակայության, ջրի եւ գյուղի կենտրոնական ճանապարհի ասֆալտապատումը մինչեւ եկեղեցու մոտ:

Հանդիպման ավարտից հետո ղեկավարությունը խոստացավ այս տարի լուծել առաջնային խնդիրները, իսկ մնացած մեծ ծրագրերը հաջորդ տարի՝ 2020թ-ին: