Ջավախահայերին կաջակցենք սահմանը հատելիս. Վարդան Այվազյան

Ջավախահայերին կաջակցենք սահմանը հատելիս. Վարդան Այվազյան

Ջավախահայերի խնդիրները, կապված հայ-վրացական սահմանը հատելիս վճարվող մաքսատուրքերի հետ, կքննարկվեն ՀՀ Ազգային ժողովում: Այդ մասին այսօր՝ հունիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց պատգամավոր, ծնունդով Ջավախքից Վարդան Այվազյանը:

Նա հիշեցրեց, որ ջավախահայերը վերջերս փակել էին Գյումրի – Ախալքալաք ավտոճանապարհը՝ բողոքելով բրոքերային վճարներից, որ յուրաքանչյուր անգամ գանձվում է հայ-վրացական սահմանը հատելիս: Ըստ Վ. Այվազյանի՝ այս հարցը քննարկել է մաքսային ծառայության ղեկավարի հետ, եղել Ջավախքում, հարցը քննարկել նաեւ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Պետրոսյանի հետ:

Վ. Այվազյանը հավաստիացրեց, որ կա հստակ պայմանավորվածություն մյուս շաբաթ հանդիպել Ազգային Ժողովում եւ քննարկել այդ հարցերը, եւ որ մաքսային ծառայությունը այս հարցում աջակցելու է ջավախահայերին:
news.am



Opinion, pooling and voting