Մունիցիպալիտետային զարգացման հիմնադրամը, Վրաստանի կառավարության ֆինանսավորությամբ, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փարվանա լճի և Սբ. Նինոյի վանքի մոտ տուրիստային ենթակառուցվածկային տարածք է կառուցում: Ծրագրի արժեքը 3 միլիոն լարիից ավել է:
Նշված ծրագրի համար տենդերային գործընթացներն ավարտվել են և հաղթող ընկերությունը աշխատանքները կսկսի հաջորդ տարվա հոկտեմբերից:
Փարվանա լճի տուրիստային ենթակառուցվածքի կառուցումը իր մեջ ներառում է կայանատեղի կառուցումը, Փարվանա լճի ցանկապատումը և հարակից ենթակառուցվածքների կազմակերպումը: Արշավային արահետների կառուցում է նախատեսվում նաև Սուրբ Նինոյի վանքից մինչև Փարվանա լճի հարավային ափ:
Նինոծմինդայի քաղաքապետարանը նախատեսում է զբոսաշրջային ենթակառուցվածք կառուցել նաև մշակութային ժառանգության հուշարձանի՝ Սուրբ Նինոյի վանքի մոտ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վանքի մուտքի ճանապարհի վերականգնումը, մուտքի մոտ կկառուցվեն ավտոկայանատեղի և տուրիստական օբյեկտներ: Կլուծվեն նաև մնացած ենթակառուցվածքային խնդիրները: