Նինոծմինդայի մշակութային-կրթական երիտասարդական կենտրոնում և Սուրբ Սարգիս եկեղեցում անցկացվեց համերգ ՝ նվիրված հայ մեծ կոմպոզիտոր, երաժշտագետ, դիրիժոր, ժողովրդական գործիչ, երգիչ և ուսուցիչ՝ Կոմիտասի 150-ամյակին:
Այս տարի մշակութային կրթության ծրագրերից մեկը նվիրված է Կոմիտասի տարեդարձին: Ծրագիրը նախատեսում է համերգներ: Համերգային ծրագրերը նախատեսված են նաև Շիրակի մարզի 6 համայնքներում:
Սեպտեմբերի 28-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները, Նինոծմինդայի մշակութային և կրթական երիտասարդական կենտրոնի սաները և Ռաֆայել-Ջավախ մշակութային և կրթական կենտրոնի մասնակիցները համատեղ համերգ կազմակերպեցին:
Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։