Ղազախստանի Բեստոբե կոչվող գյուղում 14-ամյա աղջիկը մահացել է` գիշերը անկողնու վերին հատվածում բջջային հեռախոսը լիցքավորման վիճակում թողնելու հետևանքով:
«Երեխայի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտաբերվել: Ենթադրվում է, որ երեխան մահացել է հոսանքահարության հետևանքով»,- նշել է գործակալության աղբյուրը:
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ի գիշերը: Հաղորդման մեջ չի նշվել սմարթֆոնի ապրանքանիշը: Աղջկա մահվան մասին ոստիկանությանը տեղեկացրել են ծնողները:
Նախորդ տարվա դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ Մալազիայում ապրող դեռահասը հոսանքի մահացու հարված էր ստացել այն բանից հետո, երբ ականջակալները միացրել էր լիցքավորման վիճակում գտնվող սմարթֆոնին:tert.am