Երեւանում սեպտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում. ժամը 23:30-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաղքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուբինյանց փողոցի 19 շենքի մոտ դանակահարված քաղաքացի կա:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, նույն ոստիկանությունում Միաքայելյանի անվան վիրաբուժական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ «ձախ վերանրակային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ռուբինյանց փողոցի բնակիչ, 49-ամյա Սանասար Մ.-ն:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ Սանասար Մ.-ին նշված մարմնական վնասվածքը պատճառել է նույն փողոցի բնակիչ, 30-ամյա Արման Թ.-ն, ով տաք հետքերով ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի ծառայողների կողմից հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Քննիչի որոշմամբ Արման Թ.-ն ձերբակալվել է, իսկ ժամը 04:30-ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանություն հայտնել են, որ Սանասար Մ.-ն վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:news.am